ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

ԽՌՈՎԱԾՆԵՐԸ

ԽՌՈՎԱԾՆԵՐԸ
20.03.2012 | 00:00

«Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» տանդեմը, ի վերջո, վերջնական որոշման հանգեց, ինչը միանշանակ չեն ընդունել այս կուսակցությունների ներկայացուցիչները։ «Ազատ դեմոկրատներից» շատերը, օրինակ, համաձայն չեն կազմված ցուցակի հետ, իսկ Արարատ Զուրաբյանը, ով ինքնակամ հրաժարվել է իրեն հատկացված տեղից, վերջին րոպեին կուսակիցներին առաջարկել է առանձին ցուցակ կազմել: Քանի որ Զուրաբյանի «անկախությունը» հավուր պատշաճի չեն գնահատել, նա էլ որոշել է ցուցակից դուրս գալ:
Ի դեպ, նման մի ինտրիգ էլ եղել է «Ժառանգության» շարքերում, սակայն առանց խռովության: Երբ Լարիսա Ալավերդյանը տեսել է, թե դաշինքի ցուցակում «Ազատ դեմոկրատներից» ովքեր են ընդգրկվել, նախ հրաժարվել է այդ ցուցակին մաս կազմելուց, հետո էլ, «գալոչկայի» համար, ընդգրկվել ցուցակի 41-րդ տեղում: Այդուհանդերձ, ընդդիմադիր այս բլոկի նախընտրական թնջուկը կարելի է հանգուցալուծված համարել:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 952

Մեկնաբանություններ